ԳլխավորԼուր

Պարետի որոշումը. նոր կանոններ՝ օդանավերից օգտվողների համար

Պարետի օգոստոսի 18֊ի որոշմամբ սահմանվել են օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների նոր կանոններ։

1. Օդանավի մուտքում պարտադիր կարգով պետք է կատարվի ուղևորի ջերմաչափում։

2. 38-ից բարձր ջերմաստիճան ունեցող ուղևորները չեն թույլատրվում թռիչքի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետին։

3. Ուղևորների մուտքը օդանավ թույլատրվում է միայն դիմակ կրելու պայմանով։ Ուղևորները պարտավոր են ամբողջ թռիչքի ընթացքում կրել դիմակ, իսկ երեք ժամից ավելի տևողությամբ չվերթների ընթացքում երեք ժամը լրանալուց հետո օդանավի անձնակազմի անդամները ուղևորներին պետք է տրամադրեն նոր դիմակներ։

4. Թռիչքի ընթացքում ուղևորներին խմիչքների և կերակուրների տրամադրման համար պետք է օգտագործվի միայն մեկանգամյա օգտագործման սպասք, տրամադրվի փաթեթավորված սնունդ, ապահովվի ուղևորների և անձնակազմի անդամների սնունդ ընդունելուց առաջ և հետո ձեռքերի ախտահանումը։ Ուղևորների կողմից
օդանավի ուղևորասրահներ տարվող սնունդը, այդ թվում՝ մանկական կերերը պետք է լինեն հերմետիկ փակված վիճակում։

5. Օդանավի թռիչքի ընթացքում շարժը օդանավի ուղևորասրահներում արգելվում է, բացառությամբ սանհանգույց այցից, որի դեպքում պետք է պահպանվեն անվտանգ սոցիալական հեռավորության պահանջները։

6. Միջազգային չվերթներ իրականացնելիս օդանավերի ուղևորային սրահներում տեղերի վերջին երեք շարքերը պետք է ազատ պահպանվեն: Դրանք կարող են օգտագործվել հնարավոր արտակարգ իրավիճակի դեպքում` որպես կասկածելի հիվանդների մեկուսացման նստատեղեր։

Ամբողջությամբ՝ որոշման 19-րդ հավելվածում։

 

Comment here