Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության հայտերի ընդունումը կմեկնարկի մայիսի 25-ին եւ կավարտվի հունիսի 15-ին, կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Հայտերը կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։
Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1-ից 8-ը։
«Այս հարցում սերտ համագործակցել ենք Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի զորահավաքի հետ կապված ժամկետներ չխախտվեն»,- ասաց նախարարը:
Զինծառայությունից վերադարձող զինվորները եւս կարող են դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
Հիշեցնենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ընդունելությունը կլինի մեկ քննությամբ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։