ԳլխավորԼուրԿրթություն

Ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 18-ին. ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնում երեկ ստացվել են վերջին 3 առարկաների քննության՝ հայոց լեզու և հայ գրականության, կենսաբանության և ֆիզիկայի գնահատականների բողոքարկման դիմումները, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Առաջիկայում բողոքարկման հանձնաժողովը նիստ կգումարի, և մասնագետները կքննարկեն դիմումները:

Բողոքարկման արդյունքում վերանայված կամ անփոփոխ թողնված միավորների հրապարակումից հետո միայն կարելի կլինի խոսել վերջնական գնահատականների մասին:

Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 18-ին:

Comment here