ԳլխավորԼուր

Չընդունված դիմորդները Աստվածաշունչ ու խաչ փոխանցեցին Արայիկ Հարությունյանին

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին ԿԳՄՍ նախարարության առջև են. նրանց բողոքի ակցիան շարունակվում է։

Ակցիան համակարգող Մասիս Բաբալյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն պնդումները, ըստ որոնց՝ ակցիան քաղաքական բնույթ է կրում։

«Մեր պահանջը մեկն է․ մեր երեխաների բուհ ընդունվելու, սովորելու իրավունքի վերականգնումը, ոչ մի քաղաքական մոտիվ գոյություն չունի»,- նշեց նա։

Բաբալյանը նշեց, որ լրացուցիչ փուլով բուհ ընդունված ուսանողների մի մասը ճարահատյալ է գնացել այդ քայլին․ «Որոշել են գոնե այս պահի դրությամբ որևէ տեղ ընդունվել, մինչև  հետագայում, մեր պայքարի սահմաններում կհասնենք արդյունքի»,- նշեց նա։

Ակցիայի մասնակիցները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նվեր էին բերել՝ խաչ և Աստվածաշունչ։ Այն ընդունելու եկավ նախարարի խորհրդականը՝ Գոհար Մամիկոնյանը։ Վերջինս նշեց, որ նախարարը նվերն ընդունում է և որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է նվերի համար։

Comment here