ԳլխավորԼուր

Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնությունից հնարավոր է վերսկսվեն ուղևորափոխադրումները դեպի մերձավոր արտասահմանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների «Վեստնիկ ԱՏՕՐ» ասոցիացիային։

Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան:

Նման որոշման համար կան մի քանի հիմքեր. նախ ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին երկրում նախատեսում են COVID-19 պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն սկսել։

Comment here