ԳլխավորԼուր

Շիրակի մարզի 6 դպրոց առաջին դասարանցի չունի

Առաջին դասարան

Շիրակի մարզի 6  դպրոց  չունի առաջին դասարանցի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի  կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը: Այս ուսումնական տարում առաջին դասարանցիներ չունեն Զարիշատ, Շաղիկ, Լեռնուտ, Նոր Ախուրյան, Հայկասար ու Կաքավասար համայքները:

Ընդհանուր առմամբ, այս տարի, Շիրակի մարզի 146 դպրոց ունի 3075 առաջին դասարանցի: Մարզի կրթության վարչության պետի տեղեկացմամբ, ուսումնական առաջին օրը բացականեր քիչ են եղել:

Բոլոր  դպրոցներում դասապրոցեսը սկսվել է  պահանջին համապատասխան՝ դիմակներով, ջերմաչափումով, սոցիալական հեռավորությունը պահելով ու առանց ծնողների ուղեկցության:

Comment here