ԳլխավորԼուր

Հրդեհ՝ Կրասնոյարսկի նարկոլոգիական կենտրոնում. կան զոհեր

4 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել՝ ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի մասնվոր նարկոլոգիական կլինիկայում բռնկված հրդեհի հետեւանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հրդեհը բռնկվել է այս գիշեր՝ տեղի ժամանակով 03.46-ին (Երեւանի ժամանակով՝ 00.46)՝ Կրասնոյարսկի «Մաքուր քաղաք» մասնավոր բժշկական կենտրոնում։

Այնտեղից տարհանվել է 16 մարդ, իսկ ընդհանուր բնակելի շենքից՝ 12 մարդ։

Կլինիկայի տնօրենը ձերբակալվել է։

Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ կարող է լինել էլեկտրալարերի կարճ միացումը կամ կրակի հետ անզգույշ վերաբերմունքը։

 

Comment here