Մահացել է Արմեն Ջիգարխանյանը: Նա 85 տարեկան էր:
Կինոյի եւ թատրոնի դերակատարումների թվով ռեկորդակիր հայ դերասանն ապրում էր Մոսկվայում:
Նա Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան էր (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից):
Նկարահանվել Է «Եռանկյունի», «Բարեւ, ես եմ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Գիքոր», «Հարսնացու հյուսիսից», «Անորսալիների նոր արկածները», «Հուսո աստղ», «Լքված հեքիաթների կիրճը», «Խոհարարները եկել են մրցույթի», «Պարտիզպանի շունը», «Տղամարդիկ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» եւ մոտ 300 այլ ֆիլմերում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։