Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների

Մոմեր

Կարծում եմ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների, ֆեյսբուքյան էջում գրել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

«Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ առայսօր պաշտոնապես հրապարակված հայ զոհերի թիվը 1383 է։

Համացանցում որպես զոհված ու անհետ կորածների թիվ է շրջանառվում 4750-ը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ:

Comment here