ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1097-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1097–ով և դարձել 193736։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 մարդ (+454), կատարվել է 860046 թեստավորում (+6217), առողջացել են վարակվածներից 173681-ը (+617)։ Գրանցվել է մահվան 3533 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8-ով և դարձել 900։

2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։

2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ-ում սահմանվեց կարանտինային ռեժիմ մինչև 2021-ի հունվարի 11-ը։ Այն երկարաձգվել է ևս 6 ամսով ու կտևի մինչև 2021-ի հուլիսի 11-ը։

Comment here