ԳլխավորԼուր

Տոկիո-2020. Հայաստանը 69-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում

Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի 69-րդ տեղով եզրափակեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հավաքականը, որ ներկայացված էր 17 մարզիկով, նվաճեց 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Մեր մեդալակիրներն են Արթուր Դավթյանը, Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Հովհաննես Բաչկովը։ 

1-ին տեղում ԱՄՆ-ի հավաքականն է, որին գրեթե վերջին պահին հաջողվել շրջանցել Չինաստանին. ԱՄՆ-ն նվաճել է 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 113 մեդալ, Չինաստանի ցուցանիշն է 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ (ընդհանուր՝ 88), իսկ Օլիմպիական խաղերն ընդունած երկրի ներկայացուցիչները նվաճել են 58 մեդալ, որից 27-ը՝ ոսկե, 14-ն արծաթե և 17-ը՝ բրոնզե։

Չորրորդ տեղը գրաված Մեծ Բրիտանիայի հավաքականն ունի 22-ը ոսկե, 21 արծաթե և 22-ը բրոնզե մեդալ (ընդհանուր՝ 65):

Ռուսաստանը նվաճել է 71 մեդալ, որից 20-ը՝ ոսկե, 28-ն՝ արծաթե և 23-ը՝ բրոնզե։

Հայաստանին հարևան երկրներից Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում Թուրքիան 35-րդն է՝ 13 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, Վրաստանը 33-րդն է, նվաճել է 8 մեդալ (2), Իրանը 27-րդն է (3-2-2), Ադրբեջանը՝ 67-րդը (3 արծաթ, 4 բրոնզ)։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Տոկիոյի Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված էր 33 մարզաձև, որոնք միավորում էին 50 մրցաձև։ Խաղերում խաղարկվել է մեդալների 339 հավաքածու (33-ով ավելի, քան 2016-ի Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերում):

Comment here