ԳլխավորԼուր

«Նոն-Ստոպ» live կամ հնարավորություն՝ անվճար համերգ գնալու

Առաջին ալիքը նոր եթերաշրջանում նախատեսում է «Նոն-Ստոպ» live համերգների շարք, որի ընթացքում ելույթ կունենան հայտնի երաժիշտներ և խմբեր:

Դուք հնարավորություն ունեք ներկա գտնվել համերգների նկարահանումներին որպես հանդիսատես (տևողությունը՝ 2-3 ժամ):

Լրացրեք հայտը և ընտրվելու դեպքում տվյալ համերգի հրավերը կստանաք Ձեր էլ. հասցեին:

Ելույթ են ունենալու հետեւյալ խմբերն ու անհատ կատարողները. «Գաթա բենդ» (06.08.2021), «Լավ էլի» (09.08.2021), «Armenian Navy band» (10.08.2021), «Ռեինկարնացիա» (11.08.2021), «LA Project» (13.08.2021), «Նեմրա» (14.08.2021), «Բամբիռ» (15.08.2021), Արամ MP3 (17.08.2021), Գոռ Սուջյան (18.08.2021), «MVF Band» (19.08.2021), Սրբուկ (20.08.2021), «Jazznavour» (21.08.2021), Իվետա Մուկուչյան (22.08.2021) (մգեցվածների ժամկետներն արդեն անցել են-խմբ.)։

Տեղերը խիստ սահմանափակ են: Մասնակցությունն անվճար է:

Comment here