The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը, որի ճանաչված ստեղծագործություններից են «All alone», «I’ts a Little Late», «I Found a Way», «Lost Innocence», «Butterfly» եւ այլն, այս տարի տոնում է կազմավորման 15-ամյակը: Այս առիթով խումբը մի քանի տարվա դադարից հետո հանդես կգա մենահամերգով`կատարելով իրենց լավագույն երգերը, որոնք կընտրեն խմբի երկրպագուները:
Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանն ասել է, որ շատ են կարոտել խմբի կենդանի ելույթները և հավատարիմ երկրպագուներին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։