ԳլխավորԽճանկար

Սրտի համաշխարհային օրն է

Միջազգային օրացույցում սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։

1999 թվականից սկսած՝ ամեն տարի այս օրը կազմակերպվող միջոցառումները նպատակաուղղված են սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այդ հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ թիվ մեկ մարդասպանն աշխարհում․ դրանց հետևանքով տարեկան մահանում է 18,6 միլիոն մարդ:

Սրտի հիվանդություններից և կաթվածից վաղաժամ մահերի մեծ մասից հնարավոր կլինի խուսափել, եթե վերահսկվեն հիմնական ռիսկային գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:

Այս տարի Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործի՛ր սիրտը և միացի՛ր»:

Comment here