Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ +10-ից +12, վաղը ցերեկը՝ +20-ից +22, երեկոյան՝ +17-ից +19 աստիճան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։