ԳլխավորԼուր

«Հայրենիքի համար». կենսագրական հանրագիտարանի շնորհանդես՝ ՀՊՄՀ-ում

Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանի հանրային շնորհանդեսը։

«Հայրենիքի համար» գրքում զետեղվել է Արցախի առաջին պատերազմում 17, Ապրիլյան քառօրյայում 1 և Արցախի 44-օրյա պատերազմում 37 զոհվածի կենսագրություն, ինչպես նաև 270 աբովյանականի կենսագրություն, ովքեր մարտնչել են հայրենիքի համար և այսօր շարունակում են իրենց գործը հանուն Հայաստանի Հանրապետության։

Միջոցառմանը ներկա էին արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները. բուհի Գիտական խորհրդի որոշմամբ, զոհված 37 համալսարանականների հարազատներին են փոխանցվել  «Մանկավարժական համալսարան» մեդալներ և խորհրդանշական գումար։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը և ծաղկեպսակ դրել նրանց հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ:

Comment here