Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը։
«Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցման ժամանակ որևէ առարկություն չեղավ:
Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին:
Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և համահեղինակներին` նախագծի այս հաջողության համար»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։