ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Գիրք նվիրելու օրվան նվիրված մրցույթի 2-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների համար:
«Հայտնում ենք, որ մրցույթի առաջին հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Հրանտ Մաթևոսյան, «Հացը»:
«Օրվա հաղթողն» է ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհարիկ Ամիրխանյանը:
Հարգելի՛ մասնակիցներ, կոչ ենք անում՝
— մրցութային տեքստի վերաբերյալ պատասխանը հրապարակել Ձեր իսկ անձնական ֆեյսբուքյան էջից՝ չօգտվելով այլ օգտատերերի էջերից,
— պատասխանը գրելուց հետո չխմբագրել այն՝ փոխելով պատասխանի բովանդակությունը:
Վերոնշյալ կետերին անհամապատասխան հայտերը չեն դիտարկվելու:
Ինչպես նաև խնդրում ենք պատասխանը նշելիս պահպանել գրառման հերթականությունը՝ հեղինակ, ստեղծագործություն, դպրոցի հասցե, դասարան:
Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և ցուցաբերած հետաքրքրության համար: Շարունակե՛ք լինել ակտիվ»,-նշված է հաղորդագրության մեջ: