ԳլխավորԼուր

Մայրենի լեզվի օրը՝ ԱրՊՀ բանասիրականում

Մայրենի լեզվի օրը՝ ԱրՊՀ-ում

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի՝ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արմինե Արզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Մայրենիի տոնին, հայտնում են բուհից։

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են լեզվի տոնի խորհուրդը, մայրենի լեզվի ժամանակակից հիմնախնդիրները, փորձել են ցույց տալ լուծման ուղիները` հայերենի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։

Ուսանողները նաև ասմունքել են լեզվին նվիրված հայ գրականության գոհարներից։ Մասնակիցներն ու ներկաները Գրքի տոնի ու Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ գրքեր են ստացել։