ԳլխավորԼուր

Բժշկական դիմակները Ֆրանսիայում կվաճառվեն միայն դեղատոմսով

Բժշկական դիմակները Ֆրանսիայում ազատ վաճառքում այլեւս հասանելի չեն լինի կորոնավիրուսի հետ կապված իրադրություն պատճառով, դրանք վաճառելու են դեղատոմսով: Այդ մասին մարտի 4-ին ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ հայտարարել էր, որ դիմակների բոլոր պաշարները երկրում առգրավվելու են. դրանք կբաժանվեն բուժաշխատողներին կամ երկրի այն բնակիչներին, որոնք վարակվել են նոր հիվանդությամբ:

Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում է 212, նրանցից չորսը մահացել է։

 

Comment here