Մարտի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 17 և 19 տարեկան երկու երիտասարդներ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել է նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: