Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ժամեր առաջ վրաերթի ենթարկված կինը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են «Նաիրի» ԲԿ–ից:
Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ կինը վրաերթի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։