ԳլխավորԼուրՇոուբիզնես

Մելաձեն ցանկանում է հեռանալ շոուբիզնեսից ու գիտնական դառնալ

Երգիչ Վալերի Մելաձեն միշտ հուզական ու բռնկվող է եղել, և հենց այս հատկանիշները կարող էին լինել բեմից հեռանալու հիմնական պատճառը, հայտարարել է պրոդյուսեր Կիմ Բրեյտբուրգը, ում շոուբիզնեսում անվանում են Մելաձե եղբայրների «կնքահայրը»։

Այս մասին տեղեկացնում է starhit.ru-ն։

Նրա խոսքով՝ երաժիշտը երիտասարդության տարիներից բռնկվող է եղել։ Նա կարող էր «ինչ-որ բան ասել կամ անել զգացմունքների ազդեցության տակ՝ չգնահատելով հնարավոր հետևանքները»։ Բացի այդ, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության վերաբերյալ քննադատական ​​հայտարարությունները հանգեցրել են համերգների հետ կապված դժվարությունների:

Ինքը՝ Մելաձեն հայտարարել է.

«Մտորումները իմ նախկին մասնագիտությանը վերադառնալու մտքին է հանգեցրել։ Ինստիտուտից հետո ես ավարտել եմ ասպիրանտուրան ու զբաղվել եմ գիտությամբ ջրի խորը մաքրման բնագավառում»,-ասել է 56-ամյա երգիչն ու հավելել.

«Երաժշտությունը մնում է իմ սիրելի գործը, չնայած ես կորցրել եմ հետաքրքրվածությունը շոուբիզնեսի նկատմամբ… Ես հաստատ գիտեմ, որ իմ երգերը վաղուց ապրում են ու դեռ երկար կապրեն իրենց կյանքով իմ ունկնդիրների շնորհիվ»։

Երգչի կինը՝ Ալբինա Ջանաբաևան, շարունակում է սոլո կարիերան ու խաղում է թատրոնում։ Նա չի մեկնաբանել ամուսնու մասին շրջանառվող լուրերը։