ԳլխավորԼուր

Հայ մասնագետները նպաստում են Զամբիայի խնդիրների լուծմանը

Ստորագրվել է համաձայնագիր Զամբիայի սանիտարական նախագծի պատվիրակության հետ: Նոր փաստաթղթով Synergy-ի ստեղծած թվայնացման ծրագիրն ամբողջությամբ փոխանցվել է Զամբիայի կառավարությանը, հայտնում են ընկերությունից:

Պայմանագրի ստորագրումից հետո Լուսակայի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերության տնօրեն Ժոնաթան Կամպատան հայտնել է. «Վերջին հինգ տարում Synergy-ի մասնագետներն օգնել են մեզ՝ իրակացնելով ծրագրի ուսումնասիրության, նախագծման, մշակման և թվայնացման աշխատանքները, որի նպատակն է հեշտացնել սանիտարական և հիգիենայի արդյունավետության գնահատումն ու ներդրումները Լուսակայում»:

Զամբիայի կառավարությունն իրականացնում է Լուսակայի սանիտարական ծրագիրը, որը հիգիենիկ պայմաններով կապահովի ամենաաղքատ տնտեսություններին: Ծրագիրն ընդգրկում է կոյուղու ցանցի ընդլայնում, սանիտարական ենթակառուցվածքների և ոլորտի կառավարման համակարգերի մշակում: Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ:

«Օգտագործելով մեր մշակած ավելի քան 800 ցուցիչ՝ այսօր Զամբիայի սանիտարական նախագիծն օգնում է բազմաշերտ ու ընդլայնված մոնիտորինգ իրականացնել: Համակարգն այս պահին աջակցում է մոտ 15 000 ընտանիքի նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է, որ կընդգրկվի ևս 250 000 շահառու»,-նշել է Synergy-ի ծրագրերի տնօրեն Հայկ Մանուկյանը: