Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս» ակումբից, տեղեկացնում են «Կադիս» ակումբի մամուլի ծառայությունից: Պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ:
Հարոյանը «Կադիս»-ի կազմում մասնակցել է 19 խաղի: Դեռևս հայտնի չէ, թե հայ պաշտպանը որտեղ կշարունակի կարիերան:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իսպանական այլ ակումբներ ևս հետաքրքրված են Հարոյանի ծառայություններով:
Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ին էր միացել 2021 թվականի մայիսին:
Պայմանագիրը նախատեսված էր մինչ 2023 թվականը։