ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված` մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջը խախտելու համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել էր ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։