ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակների հնարավորություն՝ Ռումինիայի բուհերում սովորելու համար

Ռումինիայի ձեռներեցության և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024թթ. ուսումնական տարվա համար ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին 40 կրթաթոշակի տրամադրման մասին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Պահանջվող փաստաթղթերի (ռումինական կողմի ներկայացված պահանջներին համապատասխան) ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Փաստաթղթերն անհրաժեշտ է սկանավորված ձևով ուղարկել burse2023@dce.gov.ro էլեկտրոնային հասցեին։

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3LgglgC: