Մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Երևանի Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը, հայտնում են քաղաքապետարանից։
Պատճառը Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներն են։
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: