ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, տեղեկացնում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։
«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը 11։00-ից:
Հիշեցնենք, որ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։
Ցուցակը հղումով՝ shorturl.at/pCKL2 »,-մասնավորապես նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։