«Բանամարտը» հեռուստանախագիծ է, որում տարբեր համալսարանների ուսանողներ զարգացնում են իրենց վերլուծական մտածողությունը, հանրային խոսքի և բանավեճի հմտությունները՝ մասնագիտական վերապատրաստման և թիմային աշխատանքների միջոցով։
Տեղեկությունը հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։
Հաղորդումն անցկացվում է 3 փուլով․
- 1-ին փուլ․ ուսանողների ընտրություն թեստավորման և հարցազրույցի միջոցով,
- 2-րդ փուլ․ դասընթացների և բանավեճերի շարք՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ,
- 3-րդ փուլ․ եզրափակիչ բանավեճ՝ երկու ամենաշատ միավորներ հավաքած համալսարանների միջև։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 041 557824 (Մարիամ)։
Հավելենք, որ արդեն 4 հաղորդում է հեռարձակվել։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


