ԳլխավորԼուր

Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական հայ-վրացական ճամբար

Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական հայ-վրացական ճամբար

Օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։

Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:

Ճամբարի շրջանակում երիտասարդները ձևավորել են միջմշակութային կապեր, ներկայացրել են իրենց մշակութային առանձնահատկությունները, ծանոթացել են երկու երկրների պատմությանը և մշակույթին, ինչպես նաև մասնակցել են սպորտային, ինտելեկտուալ և ժամանցային մի շարք միջոցառումների։

Ճամբարի նպատակն էր խթանել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համագործակցությունը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները և հիմք ստեղծել ապագա համատեղ ծրագրերի համար։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews