ԳլխավորԼուր

Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը բրոնզե մեդալ է նվաճել Ֆիզմաթ ԱԲ միջազգային 2-րդ օլիմպիադայում

Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը բրոնզե մեդալ է նվաճել Ֆիզմաթ ԱԲ միջազգային 2-րդ օլիմպիադայում

Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը բրոնզե մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ֆիզմաթ արհեստական բանականության (ԱԲ) միջազգային 2-րդ օլիմպիադայում (FAIO 2025), որին 7 երկրի 47 թիմի 124 աշակերտ է մասնակցել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 4 թիմ: Բրոնզե մեդալին արժանացել է վարժարանի 1-ին թիմը՝ 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանի, Լիլիթ Հակոբյան և Արամ Մինասյանի մասնակցությամբ: Նրանք կատարել են տեսական և գործնական առաջադրանքները: Մասնակիցներին տրված առաջադրանքները նպատակ ունեին արտացոլելու իրական աշխարհի խնդիրները և պահանջում էին մեքենայական ու խորը ուսուցման (machine and deep learning) բարձր մակարդակի գիտելիքներ:

«Ֆոտոն» վարժարանի երկրորդ թիմում ընդգրկվել էին 10-րդ դասարանի աշակերտներ Գուրգեն Բայբուրդյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Արամ Մեծոյանը, երրորդ թիմում՝ 10-րդ դասարանի աշակերտներ Սամվել Սահակյանը, Կարեն Մարտիրոսյանը և Արծրուն Մարտիրոսյանը, իսկ 4-րդ թիմում՝ դարձյալ 10-րդ դասարանի աշակերտներ Սիլվա Խաչատրյանը և Նարեկ Պետրոսյանը:

Թիմերի ընտրությունը կատարվել է կազմակերպիչների կողմից՝ սեպտեմբերին առցանց անցկացված առաջին փուլի արդյունքների հիման վրա։ Թիմերը ղեկավարել են «Իմպրովիզ» կազմակերպության ներկայացուցիչներ Արամ Բաղիյանը և Ժորա Ունուպօղլյանը։ Թիմերի մարզումը և օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակցության համաֆինանսավորումն իրականացրել է «Իմպրովիզ» օլիմպիական կենտրոնը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews