Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երեկ երեկոյան պարտություն է կրել Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչում։
Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցեց խորվաթների հետ, որոնք հաղթեցին 3:0 հաշվով՝ երեք գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։
Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով ավարտել հանդիպումը Լիտվայի հետ։




