ԳլխավորԼուր

Հայ պատանիները մեդալներ են նվաճել Եվրոպայի հրաձգության առաջնությունում

Մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Եվրոպայի Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում Հայաստանի հավաքականի անդամներ Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։

10մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Չեմպիոնի կոչմանն արժանացած իտալացի Քուարտա Լորիսին Հայկ Սարգսյանը զիջել է ընդամենը 1 միավորով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները

10 մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև

Մ16 տ. /Դավիթ Խաչատրյան — 4-րդ տեղ,

10 մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար

Մ18 տ. /Արմեն Գևորգյան — 9-րդ տեղ,

Մ16 տ. /Արտակ Ամիրյան — 23-րդ տեղ։

Ավելի վաղ Մ16 տարեկանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել էր Դավիթ Խաչատրյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում նա ոսկե մեդալ էր նվաճել 414,7 միավոր արդյունքով: Այս տարիքային խմբում հայ մարզիկը գերազանցել էր նաև Եվրոպայի ռեկորդը:

Մ16 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտակ Սիմոնյանը զբաղեցրել էր 13-րդ տեղը: Մ18 տարեկանների պայքարում Հայկ Սարգսյանը գրավել էր 9-րդ, իսկ Արմեն Գևորգյանը՝ 25-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի և մարզիչ Նորա Նիկողոսյանի գլխավորությամբ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews