ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի նախաձեռնությամբ բժշկական մայր բուհի բակում կազմակերպվել էր Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցել են բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները:
Միջոցառման ամենասպասված պահը խարույկն էր։ Համալսարանականները ցատկեցին կրակի վրայով՝ մաղթելով միմյանց սեր, ջերմություն և բարօրություն։
Ուսանողները Տեառնընդառաջի մասնակիցների համար պատրաստել էին խորհրդանշական հյուրասիրություն:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews











