ԳլխավորԼուր

Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները

Անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները, նա չի մասնակցի առաջիկա մրցաշարերին, այդ թվում՝ մոտեցող Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին Առաջին ալիքի եթերում տեղեկացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Մարզչի խոսքով՝ Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժումների գործընթացը, իսկ նրա փոխարեն 97 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։

34-ամյա Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի չեմպիոն է, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews