Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ) Սերբիայում դարձան Սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոններ։
Երկուս էլ եզրափակիչներում հաղթեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին։
Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին պատանիների Եվրոպայի առաջնությունում Սևակ Դավոյանը (53 կգ), Նարեկ Սիմոնյանը (58), Հակոբ Ումուրշատյանը (64 կգ) ու Գոգա Բաբայանը (88 կգ) նվաճել էին բրոնզե, Գոռ Շատվերյանը (71 կգ) ու Գոռ Մուրադյանը (79 կգ)՝ արծաթե մեդալներ։
Սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունն անցկացվում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում ապրիլի 21-ից 23-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


