ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին, հայտնում են նախարարությունից։
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ միջոցառումն անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում․ ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, առարկայական օլիմպիադաների կազմակերպիչները և դիպլոմակիրները։
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին 2025-2026 ուստարում մասնակցել է 1463 աշակերտ: 1-ին կարգի դիպլոմներ է ստացել 83 աշակերտ: Եղել են նաև կրկնակի հաղթողներ: Ընդհանուր առմամբ՝ օլիմպիադաների դպրոցական փուլին բոլոր առարկաներից փաստացի մասնակցել է 1259 դպրոցի 112673 աշակերտ։
Պարգևատրման արարողությունից հետո դպրոցականների համար կազմակերպվել է էքսկուրսիա Բյուրականի աստղադիտարանում և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







