ԳլխավորԼուր

Սուրեն Իշխանյանը դարձել է Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Սուրեն Իշխանյանը (55 կգ) դարձել է Մ17 Եվրոպայի չեմպիոն, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Եզրափակիչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Օսման Թեմիրսուլատնովին: Մինչ եզրափակիչ հասնելը նա հաղթել էր ֆրանսիացի մրցակցին՝ 10։0,  հունգարացուն` 15։4, իսկ ադրբեջանցուն 15։4 հաշվով։

Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ը։

Սա Հայաստանի առաջին մեդալն է այս առաջնության ազատ ոճայինների մրցաշարում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews