Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ-ից մրցանակների են արժանացել 7 ուսանողներ։
«Լավագույն բակալավր» անվանակարգում I կարգի մրցանակի է արժանացել Արամ Գալստյանը, II կարգի մրցանակների՝ Սյուզաննա Գրիգորյանը և Աշոտ Մաթևոսյանը։
«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում I կարգի մրցանակի է արժանացել Գառնիկ Բաղդասարյանը, II կարգի մրցանակների՝ Եվա Դալլաքյանը և Ռիմա Պապովյանը։
«Լավագույն ասպիրանտ» անվանակարգում II կարգի մրցանակի է արժանացել Արամ Սարգսյանը։
ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ. «Սինոփսիս Արմենիայի» նախաձեռնությամբ՝ ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



