Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

QS World University Rankings-2027. աշխարհի լավագույն բուհերի ցանկում Հայաստանից միայն ԵՊՀ-ն է

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը

QS World University Rankings-ը ներկայացրել է աշխարհի 2026-27 թվականների լավագույն համալսարանների վարկանիշային ցանկը` ներառելով  1504 ուսումնական հաստատություն։

Եվ այսպես՝ QS World University Rankings-2027-ի առաջին տասնյակում են՝

  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (100 միավոր)
  • Լոնդոնի արքայական քոլեջը (99.2)
  • Սթենֆորդի համալսարանը (99.2)
  • Օքսֆորդի համալսարանը (98.6)
  • Հարվարդի համալսարանը (97.4)
  • Քեմբրիջի համալսարանը (97.1)
  • Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (96.6)։
  • Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը (96.3)
  • Լոնդոնի համալսարանական քոլեջը (96.3)
  • Սինգապուրի ազգային համալսարանը (96.2)

Հայաստանի բուհերից միայն Երեւանի պետական համալսարանն է ցանկում՝ բաժանելով 1001-1200-րդ տեղերը։

Հայաստանի հարեւան երկրներ

  • Իրան 47 բուհ
  • Թուրքիա 26
  • Ադրբեջան 8
  • Վրաստան 4

Նախկին ԽՍՀՄ երկրներ

  • Ռուսաստան 47
  • Ղազախստան 20
  • Ուզբեկստան 11
  • Ադրբեջան 8
  • Բելառուս 6
  • Վրաստան 4
  • Ուկրաինա 4
  • Լիտվա 4
  • Լատվիա 3
  • Էստոնիա 3
  • Ղրղզստան 2
  • Մոլդովա 2
  • Հայաստան 1
  • Տաջիկստան 1
  • Թուրքմենստան 0

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews