ԳլխավորԼուր

Ալեն Զուրաբյանը՝ Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ծանրորդ Ալեն Զուրաբյանը

Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Ալեն Զուրաբյանը արծաթե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

«Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը (94 կգ) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է Կոլումբիայի Կալի քաղաքում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews