ԳլխավորԼուր

Ֆուտբոլի ԱԱ. Իսպանիան հաղթեց Ֆրանսիային ու դուրս եկավ եզրափակիչ

Ֆուտբոլի ԱԱ. Իսպանիան հաղթեց Ֆրանսիային ու դուրս եկավ եզրափակիչ

Իսպանիայի հավաքականը դարձավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը։

ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայացած կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ ու հաղթեց 2:0 հաշվով։

Գոլերը խփեցին իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալն (11 մետրանոց) ու անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պորոն։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 15-ին կվիճարկեն Անգլիան ու աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում։ Սկիզբը՝ ժամը 23-ին։

Եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին։ Իսկ Ֆրանսիայի հավաքականը հուլիսի 18-ին կպայքարի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews