ԳլխավորԼուր

ԱՄԷ-ում լավագույն շրջանավարտները պարգևատրվել են 100 հազարական դիրհամով

ԱՄԷ-ում լավագույն շրջանավարտները պարգևատրվել են 100 հազարական դիրհամով

Արաբական Միացյալ Էմիրությունների ավագ դպրոցների լավագույն շրջանավարտներն անսպասելի նվեր են ստացել Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումից: Նրանցից յուրաքանչյուրը պարգևատրվել է 100 հազար դիրհամ (ավելի քան 27 հազար դոլար-խմբ.) դրամով, ինչպես նաև ստացել է անձնական շնորհավորական նամակ:

Դպրոցականներին ուղղված ուղերձում Շեյխ Մուհամեդը շնորհավորել է ոչ միայն շրջանավարտներին, այլև նրանց ընտանիքներին։ Նա նշել է, որ նրանց ձեռքբերումները հպարտություն են առաջացնում ամբողջ երկրում, իսկ յուրաքանչյուր հաջողակ շրջանավարտ ԱՄԷ-ի զարգացման և բարգավաճման կարևոր մասն է: Երիտասարդների վրա առանձնահատուկ տպավորություն են թողել շեյխի՝ «Մենք հպարտանում ենք ձեզնով և հույս ենք դնում ձեզ վրա» խոսքերը:

Մրցանակակիրները նաև նշել են, որ երկրի ղեկավարության կողմից իրենց ցուցաբերած վստահությունը լրացուցիչ խթան կհանդիսանա հետագա ձեռքբերումների համար: Նրանցից շատերն արդեն ծրագրում են ուսումը շարունակել համալսարաններում, որպեսզի հետագայում իրենց ներդրումն ունենան տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների տարբեր ճյուղերի զարգացման գործում:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews