ԳլխավորԼուր

Ֆուտբոլի ԱԱ-2026. հայտնի է Իսպանիայի մրցակիցը եզրափակիչում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում Արգենտինան 2։1 հաշվով հաղթեց Անգլիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում Արգենտինան 2։1 հաշվով հաղթեց Անգլիային ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Իսպանիայի դեմ։

Կիսաեզրափակիչն անցկացվում էր ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում։

Հուլիսի 18-ին կկայանա երրորդ տեղի համար հանդիպումը Ֆրանսիայի ու Անգլիայի միջև։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտվող ԱԱ-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Իսթ-Ռաթերֆորդի (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) «Մետալայֆ» մարզադաշտում։ Սկիզբը՝ ժամը 23.00-ին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews