ԳլխավորԼուր

Հայտնի է՝ որ ժամին կհրապարակվեն բուհերի ընդունելության քննությունների արդյունքները

ԳԹԿ

Բուհերը կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակները իրենց պաշտոնական կայքերում այսօր ժամը 16.00-ից հետո, ինչպես նաեւ դրանք կփակցվեն բուհերում։

Այդ մասին Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Դրանից հետո միայն՝ երեկոյան, դիմորդներն անհատական հաղորդագրություններ կստանան dimord.am-ի իրենց էջերում։

Հիշեցնենք, որ այս տարվա միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքներով բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews