ԳլխավորԼուր

Ուշադրություն դիմորդներին. անհայտ անձինք ներկայանում են որպես Ռուս-Հայկական համալսարանի աշխատակիցներ

Վերջին շրջանում անհայտ անձինք հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես Ռուս-Հայկական համալսարանի աշխատակիցներ։ Մասնավորապես, վերջին հաղորդագրությունն ուղարկվել է ոմն Արմինե Սեպոյանի անունից, սակայն ուղարկողի անունը ամեն անգամ փոխվում է, հայտնում են ՌՀՀ-ից։

«Խարդախները հայտնում են, թե ընդունելության պայմանագիրն արդեն պատրաստ է, պահանջում են շտապ մինչև ժամը 19:00 ներկայանալ համալսարան՝ այն ստորագրելու համար, պնդում են, որ ձեզ արդեն սպասում են, ինչպես նաև համառորեն հետաքրքրվում են, թե որ ժամին եք պատրաստվում գալ։

Խնդրում ենք չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ և չկատարել դրանցում ներկայացված պահանջները։

Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում զանգեք բացառապես ՌՀՀ ընդունող հանձնաժողովի պաշտոնական հեռախոսահամարներին՝ +374 12 27 14 59, +374 91 933 123 (Viber / WhatsApp / Telegram)»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews