ԳլխավորԼուր

Հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև 1 գովասանագիր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել  33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։

Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝ գովասանագրի:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմըղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը,  Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews