ԳլխավորԼուր

Մրցույթ՝ «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026»

ԵՊՀ-ում կայացավ Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն անցկացնում է «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026» մրցույթը, որի նպատակն է զարգացնել սովորողների գործնական հմտություններն ու գիտելիքները կիբեռանվտանգության ոլորտում և նպաստել  երկրում կիբեռանվտանգության  ուսանողական  համայնքի  ձևավորմանը:

Միջոցառումը բաղկացած է որակավորման և եզրափակիչ փուլերից. այն բաց է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնակիցների համար։

Մրցույթին կարող են մասնակցել 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների աշակերտները, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։ Կիբեռանվտանգության ոլորտում նախնական փորձի առկայությունը մասնակցության համար պարտադիր պայման չէ։ Մրցույթին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է:

Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/E684S6z1YS. դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է:

Առցանց որակավորման փուլը կանցկացվի օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում. դրան կհաջորդի ինտենսիվ վերապատրաստումների փուլը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում։

Միջոցառումն ամփոփվելու է «Capture the Flag» եզրափակիչ մրցույթով, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews