ԳլխավորԼուրԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակներ՝ Ուզբեկստանի զբոսաշրջության համալսարանում մագիստրոսական կրթական ծրագրով սովորելու համար

Ուզբեկստանի «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության և մշակութային ժառանգության միջազգային համալսարանը

Ուզբեկստանի Հանրապետության «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության և մշակութային ժառանգության միջազգային համալսարանը 2026-2027 ուսումնական տարում ՀՀ քաղաքացիներին տրամադրում է 4 կրթաթոշակային տեղ մագիստրոսական կրթական ծրագրով ուսումնառության նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Համալսարանը Ուզբեկստանի առաջին պետական բուհն է, որտեղ ուսուցումն ամբողջությամբ իրականացվում է անգլերենով՝ միջազգային դասախոսների և մասնագետների ներգրավմամբ։

Կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է մագիստրոսական կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

  • Կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Զբոսաշրջություն և հյուրընկալություն
  • Հնագիտություն
  • Լոգիստիկա
  • Թանգարանագիտություն, պատմամշակութային օբյեկտների պահպանություն, վերականգնում և կոնսերվացում։

Ընտրված ուսանողներին տրամադրվում է տարեկան մեկանգամյա՝ Ուզբեկստան ժամանման և մեկնման ավիատոմս, ամսական 500 ԱՄՆ դոլարին համարժեք կրթաթոշակ և ամսական 100 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ հանրակացարանի ծախսերի համար։ Բացի այդ՝ տարեկան երկու անգամ կազմակերպվում են ուսումնական այցեր Ուզբեկստանի պատմական քաղաքներ:

Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2026 թ․ հոկտեմբերի 1-ն է։

Ծրագրին դիմելու պայմանները, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ծրագրի պատասխանատու անձի կոնտակտային տվյալները ներկայացված են ուղեցույցում։

Մանրամասն տեղեկատվությունը կցվում է:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews